Սիրիայում Թուրքիան և ԱՄՆ-ն կստեղծեն անվտանգությա գոտի․ Թուրքիայի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 11, 24News

անվտանգության գոտի

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը սեպտեմբերի 10-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Սիրիայում՝ հատկապես Եփրատ գետի արևելքում, ԱՄՆ-ի հետ համատեղ  անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին:

Քալընը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործողությունները կորդինացնելու համար արդեն իսկ ստեղծվել է Համատեղ գործողությունների կենտրոն:

Թուրքիայի նախագահի խոսնակը նշել է, որ «անվտանգության գոտի» ասելիս երկու բաղադրիչ նկատի ունեն. առաջինը Թուրքիա-Սիրիա սահմանին հարակից Սիրիայի տարածքում ստեղծել անվտանգության գոտու շերտ՝ Թուրքիայի սահմանների անվտանգությունը ապահովելու համար, երկրորդը՝ Սիրիայում ստեղծել բնակության համար անվտանգ տարածք, որը կապահովեր սիրիացի փախստականների՝ կամավոր և անվտանգ վերադարձը:

Քալընը նշել է նաև, որ Սիրայում առկա Իսլամական պետության, Քրդական բանվորական կուսակցության և այլ կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար, և իրենք պայքարելու են այդ կազմակերպությունների դեմ: