Թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա. վարչապետ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով  անորակ շինարարություններին, որոնց վրա գումար է ծախսվում։ Գրառումը՝ ստորև․

«2019 թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ դրվել է պետական միջոցներն արդյունավետ ծախսելու հստակ խնդիր: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով:

Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»,-ասված է գրառման մեջ:

Վարչապետը գրառմանը կցել է ՀՀ կառավարության հրապարակումը, որում ասվում է, որ 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1%-ով:

1