ԵՐԵՒԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի հանդիպմանը ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է սպասել, իսկ լուրերը, որ ռուսաստանյան լիդերը կարող է հրաժարվել մասնակցությունից, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ինքս ՌԴ նախագահի այցելության չեղարկման մասին լսել եմ միայն լրատվամիջոցներից։ Իհարկե՜, Պուտինի այցին ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է սպասել», - հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացումը համատեղ որոշման արդյունք է։
«Պետք է կասկածի տակ դնել այցը, պետք չէ, ես այլ տեղեկատվության չեմ էլ տիրապետում», - ասել է ՌԴ դեսպանը։