Վիտալի Շիշկինին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը տեղեկություն չունի

ԵՐԵՒԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Vitali Shishkin Armenia

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը ոչ մի տեղեկության չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել դրա մասին լուրերը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Ո՜չ, մենք տեղեկատվություն այդ հարցով չունենք։ Առաջնորդվում ենք պաշտոնական մարմինների այն հայտարարությամբ, որ ՀՀ-ում ոչ մեկին քաղաքական ապաստան չեն տվել», - ասել է նա։ 

Վերջին օրերին հայաստանյան քաղաքական դաշտում և համացանցային օգտատերերի շրջանում ակտիվորեն քննարկվում է Վիտալի Շիշկինին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու մասին լուրերը։ Ընդ որում, դրանք որևիցե կերպ պաշտոնական Երևանի կողմից հաստատում այդպես էլ չստացան։ Քաղաքական ապաստանի մասին հայտարարել էր ինքը՝ Շիշկինը, ով տեղադրել էր «քաղաքական ապաստան ստանալու մասին» հատուկ փաստաթուղթ իր ֆեյսբուքյան էջում։