Որպես անհետ կորած որոնվողը հայտնաբերվել է մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 17.00-ի  սահմաններում, 22-ամյա Կարեն Ալիխանյանը հայտնաբերվել է մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ և ներկայացվել բաժին:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ նա որոշվում է որպես անհետ կորած: