ԼՀԿ-ն առաջարկում է 3-րդ կարգի հաշմանդամներին անվճար սովորելու հնարավորություն տալ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Մանե

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է՝ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան: 

Նախագիծը ԱԺ-ում ներկայացրել է խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ըստ պատգամավորի՝ գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, որոնք ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծի նպատակը հենց այս խտրական վերաբերմունքը շտկելն է։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս