Մտահոգություններս հայտնել եմ իմ քաղաքական թիմին. Լենա Նազարյանն՝ Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ամուլսարի հետ կապված հանրության կողմից հնչեցվող հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին եւ ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաեւ դուք եք ստացել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են: Եթե այդ հարցը լիներ ԱԺ-ում, ես դրանց կպատասխանեի, մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմին քննարկումների ժամանակ»,-ասաց նա:

Լենա Նազարյանը չցանկացած պատասխանել հարցին, թե արդյոք կիսում է տեսակետը, թե ռիսկերը կառավարելի են, եւ արդյոք Ամուլսարի շահագործմանը դեմ հանդես եկող պատգամավորները շատ են «Իմ քայլը» խմբակցությունում: