1 օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք, 2-ը՝ նախկինում կատարված․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ծեծի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի վնասման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու, մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի շրջանառության եւ ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: