Շումախերն ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«Ֆորմուլա 1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է, գրում է Le Parisien-ը:

Նշենք, որ Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել 2013 թվականին՝ ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել էին:

2018-ի ձմռանը լրատվամիջոցները հայտնեցին, որ նախկին մարզիկն այլևս անկողնային ռեժիմում չի գտնվում և թոքերի արհեստական շնչառության ապարատի կարիք այլևս չունի: