Դադարեցվել են Աշոցքի, Բավրայի ու Սիզավետի դպրոցների դասերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Սեպտեմբերի 10-ի երկրաշարժի պատճառած վնասների ուսումնասիրման եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով դադարեցվել են Աշոցքի դպրոցի դասերը: Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանն էլ մեր զրույցում նշեց, որ դասերն այսօր ընդհատվել են Բավրայի ու Սիզավետի դպրոցներում եւս: Մասնագիտական հանձնաժողով է մեկնել համայքներ՝ տեղում կառույցների վիճակներին ծանոթանալու եւ ռիսկայնության գնահատման նպատակով:

Մասնավորապես Աշոցքի դպրոցից ստացվել էր ահազանգ դպրոցի որոշ հատվածներում ծեփոնների թափվելու վերաբերյալ: Մինչև հանձնաժողովը կաշխատի և կտա մասնագիտական եզրակացություն, որոշվել է երկու օր դասապրոցեսը դպրոցում դադարեցնել: Բավրայի համայնքապետ Պավլիկ Սումբուլյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովն աշխատանքներն իրենց դպրոցում արդեն ավարտել է:

Չնայած կառույցը 1971 թվականին է կառուցված, լուրջ խնդիրներ՝ կապված երեկվա երկրաշարժի հետ, չեն հայտնաբերվել: Հնարավոր է՝ հենց վաղվանից էլ վերսկսեն դասերը:

Ուսումնասիրվում են նաեւ համայքների նախակրթարանները:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս