3 ամսից ավտոներկրողներն անգործ են մնալու․ բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

բակո

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ավտոներկրողները: «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասում է, որ դեմ են Գյումրիում նոր ավտոմաքսակետի կառուցմանը. «Գյումրիում կառուցում են նոր մեծ մաքսակետ. Մենք համարում ենք, որ անհնար է, որ Երեւանից եւ այլ քաղաքներից մարդիկ մեկնեն Գյումրի՝ մաքսազերծում իրականացնելու համար»:

Նա նկատեց, որ 3 ամիս անց ավտոներկրողներն անգործ են մնալու. «Հիմա ի՞նչ կարիք կա, որ ձմեռվա շեմին այդ մաքսակետը կառուցեն եւ վերջին երկու ամիսը բոլորս մեկնենք Գյումրի: Ես հարց եմ ուզում տալ վարչապետին. Օրական հազար մեքենայի մաքսազերծում է տեղի ունենում, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան վթարներ կլինեն ճանապարհներին: Անվադողերը պետք է փոխես, պետք է 1-2 օր մնաս Գյումրիում: Պատկերացնո՞ւմ եք այն տղային կորցրած մորը, թե ինչ անեծքներ կանի վարչապետի հասցեին: Էդ անեծքների մասին մտածե՞լ ա»,-ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ այսօր մոտ 10 հազար ավտոմեքենա գտնվում է տարբեր երկրների նավահանգիստներում. «Փոթիում 3 նավ է կանգնած, հայերի մեքենաները չեն բեռնաթափում: Դեռ ղեկ էլ պետք է փոխես, որը 1-2 ամիս է տեւում: Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնելու Հայաստան»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս