Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․

«Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված շինություններ, թե՞ ոչ: Մարզպետը տեղեկացրեց, որ շենքերն անվտանգ են:

Թեպետ մարզպետարանն ու համայնքներն այս առումով ցուցաբերում են զգոնություն, սակայն շենք-շինություններում առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան»: