Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհը թեթևացած շնչեց. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Բոլթոն

«ՌԻԱ Նովոստի»-ն, մեջ բերելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարությունը, գրում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհը թեթևացած շնչեց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է հրաժարական ներկայացնել նրա հետ տարաձայնությունների պատճառով: Բոլթոնն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդին ինքն է առաջարկել իր հրաժարականը:

Բոլթոնի հրաժարականը եղել է ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Թրամփ-Ռոհանի հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ հայտարարությունների ֆոնին։ Պոմպեոն Բոլթոնի հրաժարականից հետո ասել է, որ ՄԱԿ ԳՎ շրջանակում  Թրամփ-Ռոհանի հանդիպում  հնարավոր է։