102-րդ ռազմաբազայի 23-ամյա ռուս զինծառայողի մահվան հանգամանքները ճշտվում են․ ՔԿ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

102

ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում,  ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերված երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ գրել էինք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։55-ի սահմանում, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։

Դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։