ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երեւան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց եւ Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես, Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ: