Հայաստանում ներդրվում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Կարկուտի կամ այլ պատճառներով գյուղացիների բերքի վնասման համար կառավարության կողմից տրվող փոխհատուցումների փոխարեն հիմա Հայաստանում ներդրվում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանի՝ Շիրակի մարզում կարկտահարության դեպքերի փոխհատուցման մասին հարցին ի պատասխան Ավինյանը խստացավ, որ կքննարկվի այդ հարցը՝ նախկին փորձի հիման վրա նման փոխհատուցումներ տալու համար։

Անդրադառնալով 60 հազար դրամ փոխհատուցումների ծրագրին՝ փոխվարչապետը տեղեկացրեց, որ այն անարդյունավետության պատճառով լրիվ հանվել է։