Ֆրանսիայի երկու նախարարներ սպառնալից նամակներ են ստացել, մեջը՝ փամփուշտ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Բե-էֆ-էմ հեռուստաալիքին, գրում է, որ անհայտ անձինք Ֆրանսիայի կառավարության էկոնոմիկայի նախարար Բրունո լը Մերին և պետական գործողության, պետֆինանսների նախարար Ժերալդ Դարմանենին  սպառնալիք պարունակող նամակներ են ուղարկել, որոնցում նաև փամփուշտներ են եղել։ Նամակների տեքստում անհայտ անձինք սպառնացել են հաշվեհարդար տեսնել նախարարների հետ։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ անցած շաբաթ կառավարող «Հանրապետությո՛ւն, առա՛ջ» կառավարող կուսակցության տարածաշրջանային մի շարք ներկայացուցչություններ ենթարկվել են կառավարության սոցիալ-տնտեսական ծրագրերից դժգոհ անձանց հարձակումներին։ Բնապահպան-ակտիվիստները տարբեր քաղաքների քաղաքապետարաններից հափշտակել էին երկրի նախագահ Մակրոնի դիմանկարները՝  այդկերպ արտահայտելով իրենց դժգոհությունն իշխանության հանդեպ կլիմայի պաշտպանության անգործության հարցերում։