Արմավիրում ЗИЛ-ը բախվել է բետոնե պարսպին․ վարորդը մահացել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Սեպտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։ հայտնում է  Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ Մ-ն մահացել է, իսկ ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 31-ամյա Դանիել Ս-ն և 17-ամյա Դավիթ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատանալն է եղել․ նա հավանաբար վարելու ժամանակ սրտի կաթված է ստացել։

Վիրավորներից Դանիել Ս-ն ծառայում է Ոստիկանության Զորքերի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուս վիրավոր Դավիթ Ս-ն նրա որդին է։