ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը չի մահացել բռնության հետևանքով. հայտարարություն

ԵՐԵՒԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Военная база РФ в Армении

Ռուսաստանի Զինված ուժերի Հարավկովկասյան ռազմական շրջանը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի Գյումրիում մահացած 102-րդ ռազմակայանի զինծառայողի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։ Ըստ այսօր՝ սեպտեմբերի 11-ին տարածած հաղորդագրության, նշվում է, որ զինծառայողն իրեն վատ է զգացել ու կանչել շտապ օգնություն, որի մեքենայի մեջ էլ մահացել է։ 

«Բռնության հետևանքով վրա հասած մահվան ոչ մի նշան չկա», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ գրել էինք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։55-ի սահմանում, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։