ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 000-ը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը։  Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց՝ ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, և վերջին տվյալի համաձայն այդ թիվը հուլիսի 31-ի տվյալով հասնում է մոտ 604 հազարի: Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աճել է 63 հազարով: 2018թ. սեպտեմբերին՝ մայիսի համեմատ այդ աճը 32 հազար աշխատող էր: Սրանք այն տվյալներն են, որոնք գործատուները ներկայացնում են Պետական եկամուտների կոմիտեին»,- նշեց վարչապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս