Դեյմոն Վիլսոնը եկել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում և շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմիններում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այդ իսկ պատճառով իրենք ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել  են նաև Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և Արցախյան հիմնախնդրին:

Քննարկման ավարտին Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ում ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և աջակցելու հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news