Պե՛տք է ձգվեն բոլորը. ե՞րբ, որքա՞ն, և ի՞նչ է փոխվում վարորդների համար. Իմ քայլի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Մենք ունեինք ճանապարհատրանսպորտային խախտման համար տուգանքի 500 000 ՀՀ դրամ սահմանաչափ, կար նաև 300 000, 200 000, այս նոր փոփոխությամբ առավելագույն տուգանքը չի գերազանցի 29 000 ՀՀ դրամը, այս սանդղակից բարձր տուգանք չունենք»,- անդրադառնալով վարորդների համար նախատեսվող նոր օրենսդրական փոփոխություններին, այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Բանախոսի խոսքով, օրենսդրական այս փոփոխությամբ մի կողմից սոցիալական բեռն ենք մարդկանց թեթևացնում, էականորեն իջեցնելով տուգանքի բարձրագույն շեմը, մյուս կողմից վտանգի տակ ենք դնում վարորդական իրավունքի օգտագործումը, այսինքն երկու խնդիր ենք լուծում այս զսպման մեխանիզմով, որը շատ արդյունավետ գործիքակազմ է:

Պատգամավորն անդրադարձել է նաև ներքաղաքական մի քանի հարցի, այդ թվում Ամուլսարին առընչվող զարգացումների շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում: