ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե «ԼՀԿ» պատգամավոր Արման Բաբաջանյանը խմբակցությունը լքելուց հետո վայր դներ նաև մանդատը, քանի որ դա ձեռք է բերվել ի շնորհիվ այդ ուժի նախընտրական ծրագրի։ Այս մասին նա ասե է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Դավիթ Խաժակյանը խոսել է նաև ԼՀԿ-ի օրենսդրական նախագծի մասին, որով առաջարկվում էր բացահայտել ՀՀ-ում գործող բոլոր հանքարդյունահանող ընկերությունների սեփականատերերին՝ նկատելով, որ իշխանությունը թաքցնելու բան ունի, դրա համար փորձում է քողարկել նրանց։