Հայաստանում գրանցված երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Կարսում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

երկրաշարժ

Սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Ըստ Ermenihaber-ի՝ երկրաշարժը զգացվել է նաև Կարսում: Այս մասին տեղեկացնում է ։

Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Կարսի նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն ավելի շատ զգացվել է Կարսի նահանգի կենտրոնում և երկու գյուղում` Սյունգյուդերեում և Քայադյովենում: Ըստ նահանգապետի` ցնցումները վերոհիշյալ շրջաններում եղել են 3.8 և 3.1 մագնիտուդով:

Կարսի նահանգապետի հավաստմամբ` երկրաշարժի հետևանքով վնասներ և կորուստներ չեն արձանագրվել: