Ժողովո՛ւրդ ջան, սեպտեմբերի 14-17-ին մարզերում և Երևանում եղանակը տաքանալու է․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանանա:

«Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,-գրել է Սուրենյանը: