Գեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Նիկոլ

Սեպտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմանում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղին հարող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել և այնտեղից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։20-ի սահմանում, Սևանի բնակիչ՝ 28-ամյա Աննա Ա-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի 36 GՍ 618 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում, ինչի հետևանքով էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազիբալոնի փականը, հոսանքազրկել այն եւ ուղղել:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։