Վրաերթ՝ Դիլիջանում. «Ford Transit»-ի վարորդը վրաերթի է ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

վթար

Սեպտեմբերի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմանում Դիլիջանի բնակիչ 55-ամյա Հովհաննես Պ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջանի Կալենինի փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Դիլիջանի բնակիչ 62-ամյա Էդվարդ Թ․-ին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փոխուստի չի դիմել իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տեսանյութեր

Live