Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Քոչարյան

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ 

Բողոքի հիմքում ընկած է Ռոբերտ Քոչարյանի՝ 2018-ի սեպտեմբերի 17-ի քաղաքացիական հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: 

Հայցվոր կողմը՝ Ռոբերտ Քոչարյանը, զրպարտություն էր համարում Փաշինյանի հայտարարության հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

ՀՀ երկրորդ նախագահը  հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջ էր դրել։ Սակայն նրա ներկայացուցիչը՝ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հայցվորը պատրաստ է հրաժարվել հայցից, եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարի, որ այդ արտահայտությունն ուղղված չի եղել Ռոբերտ Քոչարյանին։

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը Փաշինյանի անունից հայտարարել էր, որ վարչապետը նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչից հետո Ալումյանը հայցից հրաժարվել էր։

Դատավոր Լիլիթ Սարգսյանի՝ հունիսի 24–ի որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճել էր՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի, որպես դատական ծախսերի փոխհատուցում, բռնագաձանձել 200 հազար դրամ։ Սակայն Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը չէր համաձայնել դատական ծախսերի հետ և այդ հիմքով բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news