Ծխախոտի վնասի կանարգելման նախագիծն ընդունվեց․ նախատեսվում է 15 տարում փրկել 7000 կյանք

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ծխել

Կառավարությունը հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ 

Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից․

1․ Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ, 
2․ Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից,
3․ Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով,
4․ Նախազգուշացնել ծխելու վտանգների մասին, 
5․ Ծխախոտային արտադրանքի գովազդի, հովանավորման և խրախուսման արգելք,
6․ Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում։

Ըստ որոշման նախագծի՝ ծրագրիրը ներդնելու դեպքում 15 տարվա կտրվածքով կփրկվի 7000 կյանք, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները. կկանխվեն 3331 ինսուլտներ, 3638 դեպքով կնվազեն սրտի իշեմիկ հիվանդությունները, 36352 տարով կավելանան առողջ կյանքի տարիները:

Որոշմամբ նախատեսված միջոցառումները ներառված են հակածխախոտային օրենքի նախագծում: