ԱԺ-ն ընդունեց ԿԽ միջազգային կոմիտեի վերաբերյալ համաձայնագրի վավերացման օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

red cross

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Նախագիծն ընդունվեց միաձայն:

Նախագծով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը: Սահմանվում է նաև, որ ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու աշխատակիցները նույնպես կօգտվեն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից: