Բեռնատարով աղբը միտումնավոր թափել են Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Արշակունյաց պողոտայում՝ դեպի «Ձյունիկ» սառնարան տանող ճանապարհին, խոշոր բեռնատարով աղբեն բերել ու միտումնավոր կերպով նետել փողոց: Առավոտ պիտի նկարները տարածեին, ու ասեին՝ աղբը, աղբը: Այ սա է սաբոտաժը, մի օր պիտի բռնվեին»: