ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև քաղպաշտպանության վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

Հայաստան ղրղզստան

ԱԺ-ն  առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 110 կողմ և 1 դեմ ձայնով:

2018 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրված համաձայնագրի նպատակը քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին ռիսկերի կանխման, արտակարգ իրավիճակների վերացման, և տարերային աղետների դեպքում կամավոր և փոխադարձ օգնության տրամադրման համար քաղաքացիական պաշտպանության մասնագետների ուսուցման բնագավառներում կողմերի միջև փոխգործակցության ապահովումն է: Համաձայնագրով սահմանվում են նաև օգնության ցուցաբերման ձևերը, կարգը, օգնություն ցուցաբերող անձնակազմի կարգավիճակը, ենթակայությունը, կարգավորման օգնության ցուցաբերման հետ կապված գույքային հարցերը: