ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Այս տարի Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին՝ այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ՝ թույլատրելի 170-ից»,- սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում պաշտոնապես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ 53 մլն խմ ջրի տարբերություն կա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին, որ Սևանի մակարդակն անցած տարվա համեմատ 1 սմ-ով բարձրացել է, Պապիկյանը նկատեց.
«Արդեն 2 սմ»,:
«Շատ լավ է, լավ նորություն է»,-իր հերթին արձագանքեց վարչապետը։