Յուրի Խաչատուրովի համար դատարանը թարգման ներգրավեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

օդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով սեպտեմբերի 12-ի դատական նիստում Ծովինար Թորոսյանը ներգրավվեց որպես գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի թարգման։ Նման որոշում կայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը վատ է տիրապետում բանավոր և գրավոր հայերեն լեզվին։ 

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։

Այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։