Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ներառվել է ցեղասպանությունների հուշարձանների քարտեզում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ծիծեռնակաբերդ

Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։ Այդ մասին հայտնում է հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ 1967 թ․ բացման, հիշատակման միջոցառումների լուսանկարներով։

Երկու լեզվով՝ անգլերեն և իսպաներեն գործող կայքի միջոցով ստեղծողները ու նրանց գաղափարակիցները նպատակ ունեն միջազգային հանրության շրջանակում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, հասանելի դարձնել հիշողության վայրերը, կանխարգելել մարդկության հանդեպ հետագա հանցագործությունները։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news