Երևանի Խորհրդարանի փողոցում կլինի երթևեկության փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

երթևեկություն

Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երեւան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Այդ փոփոխության արդյունքում նշված փողոցի զորամասից մինչեւ Գր.Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Գր.Լուսավորչի փողոցի ուղղությամբ: