Հայաստանը միշտ վետո դնելու իրավունք ունի. ՌԴ փոխվարչապետը՝ Բաքվի՝ ՀԱՊԿ մտնելու մասին

ԵՐԵՒԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Հայաստանը, ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ցանկացած երկիր, միշտ կարող է օգտվել իր վետոյի իրավունքից՝ ՀԱՊԿ անդամակցող երկրների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի՝ կազմակերպության անդամ դառնալու հավանականությունը։ 

«ՀԱՊԿ-ն կազմակերպություն է, որի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր երկիր, ով ցանկանում է։ Սակայն միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ում գտնվող երկրներն իրավահավասար են, իսկ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Այս տրամաբանությամբ, Հայաստանը, ինչպես օրինակ Ռուսաստանը կամ Բելառուսը, կարող են օգտվել ցանկացած որոշման վրա վետո դնելու հնարավորությունից», - ասել է ՌԴ փոխվարչապետը։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news