Վախճանվել է ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ստելլա Բազազյանցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

Ստելլա Բազազյանց

Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հիվանդության հետեւանքով իր տանը մահացել է արվեստաբան, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ստելլա Բազազյանցը, փոխանցում է «Մոսկվա» գործակալությունը:

Բազազյանցը 84 տարեկան էր:

Բազազյանցը մեծ թվով գիտական աշխատություններ է գրել նկարիչների եւ պատկերասրահների, զարդարվեստի եւ ինտերիերների մասին: