Դատարանում ոճրագործներ են. Արամ Մանուկյանը ներկա է Քոչարյանի և մյուսների գործով նիստին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Քոչարյան

ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատական նիստը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է, որ դատարանում նստած են ոճրագործներ, որոնք ոճիր են գործել հայ ժողովրդի նկատմամբ։ 

Արամ Մանուկյանը կարևորել է, որ հանրությունն արձագանքում է և բողոքի ակցիաներ կազմակերպում դատարանի առջև․ «Սա հասարակության արժանապատվության խնդիրն է, մեր հանրությունը պետք է ոչնչացնի այդ ոճրագործության հնարավորությունները»։

ՀԱԿ անդամը նաև նշէլ ե, որ 2008-ի մարտի մեկն իր համար իրավական գործընթաց չէ, այլ «պատմական ոճրագործություն հայ ժողովրդի նկատմամբ»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news