ՍԴ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հիմքեր չկան. մեղադրող կողմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով սեպտեմբերի 12-ի նիստին նրա պաշտպանները միջնորդեցին անհապաղ ազատ արձակել Քոչարյանին եւ վերացնել խափանման միջոցը։

Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանը միջնորդության վերաբերյալ ներկայացրեց իրենց առարկությունը․«Սույն գործով բոլոր դատարանների կողմից քննարկվել է պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունը եւ դրան տրվել են համապատասխան գնահատականներ։ Այդ հարցը դատական պրակտիկայի կողմից լուծված է։ Դատարանները արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահին մեղսագրվող արարքները  չեն բխում նրա կարգավիճակից։ Ամփոփելով ՍԴ որոշման վերաբերյալ մեր դիրքորոշումը՝ Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը։ ՍԴ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հիմքեր չկան, միջնորդում ենք ներկայացված միջնորդությունը մերժել»։

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news