Փորձելու ենք Արցախում անցնել անվճար բարձրագույն կրթական համակարգի․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

Արայիկ Հարությունյան

ՀՀ-ում մեկ ուսուցչին ընկնում է 12-14 աշակերտ, Ղարաբաղում այդ թիվը կազմում է 4,5: Այս մասին Սլավոնական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ կան գյուղեր, որտեղ կա 12 աշակերտ եւ 12 ուսուցիչ:

Նա խնդրի լուծումը տեսնում է հեռավար կրթության կազմակերպմամբ: «Մենք փորձելու ենք Արցախում անցնել անվճար բարձրագույն կրթական համակարգի: Սա ծրագիր է, որին ուզում ենք անցնել: Դա բերելու է որակի հետ կապված խնդիրների, եւ պետք է մտածենք, թե  ինչպես անենք, որ անվճարը որակի հետ կապված խնդիրների չբերի»,-ասաց Արայիկ Հարությունյանը: