Այգեկ գյուղի դպրոցի տնօրենը մոտ 11 մլն դրամ է վատնել բյուջեից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

«Տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ է հրամանագրել երկու հոգու։ Պահակները փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել է 80,025 դրամ։ Արդյունքում, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, դպրոցի բյուջեից վատնվել է ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։ Հարուցվել է քրեական գործ։