Ապօրինի թմրաշրջանառություն Գյումրիում․ բերման ենթարկվածը խոստովանել է՝ հեղուկը թմրանյութ է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Օրերս ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան։

Արդյունքում Գյումրի քաղաքի Բորյան փղոցում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արխուրյանի բաժին բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու, որը Գյումրիի բնակիչ է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն հեղուկով ներարկիչ։ Նրա հայտնածով՝ հեղուկը թմրանյութ է։

Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news