Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, իսկ բողոքի ցույցը շարունակվում է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ավարտվեց, այն կշարունակվի սեպտեմերի 17-ին՝ ժամը 13։00-ին։

Նիստին զուգահեռ դատարանի հարակից տարածքում մեկնարկած բողոքի ցույցը դեռ շարունակվում է։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը մեղադրվում են  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: