Մենք չենք խոստացել որևէ ցուցակով ձերբակալել մարդկանց. Միրզոյանը՝ Քոչարյանին ազատելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողների ուղղած հարցին,, թե ինչ է պատրաստվում անել իշխանությունը, եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի ու նրա հանդեպ քրեական հետապնդումը կասեցվի, վերջինս պատասխանեց.

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանն այդտեղ չկա, բայց մենք չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել մարդկանց: Մենք չենք խոստացել վերցնել, որևէ ցուցակով ձերբակալել մարդկանց», - ասաց ԱԺ նածագահը:

Դիտարկմանը, թե իշխանությունը խոստացել է բացահայտել Մարտի 1-ը, Միրզոյանն ասաց, որ այդ գործը քննվում է դատարանում ու իրենք չեն կարող կանխավարկածներով առաջնորդվել ու հայտարարել, որ դատարանն անարդար է:

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news