Բերման ենթարկվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

Շենգավիթի դատարանում ավարտվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Նիստի ավարտից հետո իրավիճակը դատարանի բակում լարված էր։  Ոստիկանությունը բերման ենթարկեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին։

Ոստիկանությունը բերման ենթարկեց նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ևս մի քանի երիտասարդի։

Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։