ԱԺ-ն քննարկում է նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

աժ

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Քրեականացնում ենք նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- ասաց Սիմոնյանը: