Ես բեռնատարով չեմ․ ծառայողական ավտոները բեռնատար չեն լինում․ Փաշինյանը՝ արտադրողին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Էքսպո 2019»-ի տաղավարներով։ Նրան ներկայացվել է հայկական արտադրանք՝ նոր տպագրված մանկական գրականություն, հայկական զարդանախշերով պայուսակներ, խոհանոցային սպասք, բժշկական սարքավորումներ։

Արտադրողները ցանկություն են հայտնել իրենց արտադրանքից նվերներ հանձնել վարչապետին, սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է։ Արտադրողներն իրենց նվերների փաթեթները փորձել են փոխանցել թիկնապահների միջոցով։ 

«Ես բեռնատարով չեմ․ ծառայողական ավտոները բեռնատար չեն լինում»,- մերժումը հիմնավորելու համար բեռնատարների ավտոդողերի նմուշների տաղավարի մոտ ասել է Փաշինյանը։