ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Հիշեցնենք, որ դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նիստին զուգահեռ դատարանի դիմաց տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որի ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մի քանիսը: