«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության կոնգրեսին մասնակցել է հայ վարդապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

Սեպտեմբերի 11-12-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացավ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 23-րդ միջազգային կոնգրեսը՝ «Եկեղեցին քաղաքում. Հովվական խնամքի մարտահրավերները Արևելքում և Արևմուտքում» խորագրի ներքո:

Համագումարին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համագումարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Համագումարի ընթացքում բանախոսություններով հանդես են եկել Եվրոմիության գործերի գործադիր տնօրեն Դոկտոր Անգելիկա Փոտ-Մոգելը, Եվրոմիության երկրների տարբեր պաշտոնյաներ աշխարհի տարբեր երկրներից, Կաթոլիկ եկեղեցու սպասավորներ: Քննարկվել են բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր:

Համագումարի ընթացքում Հայր Սուրբը առանձին հանդիպումներ է ունեցել «Ռենովաբիսի» ղեկավարների հետ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և բարեգործական կազմակերպության միջև ձևավորված համագործակցության առավել ընդլայնման և արդյունավորման նպատակով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news